ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Թուրքիայի և Հունաստանի միջև կայացել է «Քաղաքական երկխոսության» հանդիպում

Թուրքիայի և Հունաստանի միջև կայացել է «Քաղաքական երկխոսության» հանդիպում

Աթենքում կայացել է Թուրքիայի և Հունաստանի փոխարտգործնախարարների միջև «Քաղաքական երկխոսության» հանդիպում։ Նշվում է, որ հանդիպումը ընթացել է դրական մթնոլորտում ու կողմերը վերահաստատել են երկկողմ և միջազգային համագործակցության ոլորտներն առավել զարգացնելու իրենց ընդհանուր հանձնառությունը:

Թուրքիայի փոխարտգործնախարար Մեհմեդ Քեմալ Բոզայը և Ալեքսանդրա Պապադոպուլուն հանդիպումից հետո հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։

Կողմերը մասնավորապես նշել են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների տարբեր ասպեկտներ։ Նաև նշել են, որ  նախապատրատվում են 2025-ին Թուրքիայում կայանալիք «Բարձր մակարդակի համագործակցության 6-րդ խորհրդին»։

  • Կիսվել: