չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Թուրքիայի և Ադրբեջանի տնտեսությունները կենթարկվեն ամբողջական ինտեգրացիայի

Թուրքիայի և Ադրբեջանի տնտեսությունները կենթարկվեն ամբողջական ինտեգրացիայի

Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը մասնակցել է Բաքվում անցկացված «Թուրքիա-Ադրբեջան ներդրումային 2-րդ համաժողովին», որի շրջանակներում անդրադարձել է եկել երկու պետությունների միջև առկա հարաբերություններին և դրանք խորացնելու ուղղությամբ իրականացվելիք աշխատանքներին, գրում է ermenihaber.am-ը:

Բոլաթը հայտարարել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև ներկայիս առևտրաշրջանառությունը կազմում է 8 մլրդ դոլար, ապա շեշտել, որ էական առաջընթաց է գրանցվել տնտեսական հարաբերություններում, հատկապես, էներգետիկ և տրանսպորտային ծրարգրերի իրականացման տեսանկյունից:

Վերջինս նաև անդրադարձել է երկու երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ տարվող տեխնիկական քննարկումներին և նշել. «Մտադիր ենք Շուշիի հռչակագրով ստեղծված դաշանկցային հարաբերությունը վերածել տնտեսության լիարժք ինտեգրման»:

  • Կիսվել: