կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Թուրքիայի բանակն աշխարհում 8-րդն է

Թուրքիայի բանակն աշխարհում 8-րդն է

Ամերիկյան «Global Firepower» հետազոտական ընկերությունը հրապարակել է 2024-ի դրությամբ աշխարհում ամենահզոր բանակներն ունեցող երկրների ցանկը: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Ընդհանուր առմամբ 145 երկրների զինված ուժերի համեմատական տվյալների ամփոփիչ ցուցանիշով, ըստ վերոհիշյալ ընկերության, աշխարհում ամենահզոր բանակն ունի ԱՄՆ-ն, որին հաջորդում է Ռուսաստանը, վերջինիս էլ՝ Չինաստանը:

Առաջատար հնգյակը եզրափակում են Հնդկաստանը և Հարավային Կորեան։

Ցուցակում տեղ գտած Թուրքիան 2024-ին կարողացել է բարելավել իր դիրքերը՝ 11-րդ տեղից բարձրանալով 8-րդ հորիզոնական՝ կարողանալով շրջանցել Ֆրանսիայի ու Գերմանիայի զինված ուժերին:

  • Կիսվել: