երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է ԵՄ-ին անդամակցության խնդրին

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է ԵՄ-ին անդամակցության խնդրին

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը անդրադարձել է Թուրքիայի ԵՄ-ին անդամակցության խնդրին:

Այս մասին հայտնում է թուրքական A Haber-ը:

Ֆիդանը նշել է,  որ ԵՄ-ում Թուրքիայի ճանապարհորդությունը երկար խնդիր է, սակայն իրենք դրանից դասեր են քաղել՝ նայելով այս խնդրի թե՛ անցյալին, թե՛ ներկային։

«Ի՞նչ կարող է բերել նոր մոտեցումը, որո՞նք են այս հարցում մեր նոր պարամետրերը, դիսկուրսները, քաղաքականությունը, մենք այս հարցով շատ ենք աշխատում»,-նշել է նա:

«Այս հարցի շուրջ նախ ԵՄ-ն պետք է որոշում կայացնի: Արդյո՞ք նա ցանկանում է Թուրքիայի անդամակցությունը, թե՞ ոչ»:

«Մենք այն վիճակում չենք, որ սպասենք ԵՄ անդամակցությանը։ Պետք է փնտրել այլ այլընտրանքներ, այլ պատմական ուղիներ, հատկապես տնտեսական համագործակցության ոլորտում, սա է մեր դիրքորոշումը»,- ասել է թուրք նախարարը։

Նա ընդգծել է, որ Թուրքիան դեռ ցանկանում է անդամակցել Եվրամիությանը, սակայն  Բրյուսելի վրա որեւէ կերպ ազդելու ոչ ուղիներ ունի, ոչ էլ միջոցներ։

  • Կիսվել: