ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Թուրքիայի արևմուտքում ավտոբուսը մխրճվել է բեռնատարի մեջ. կա զոհ

Թուրքիայի արևմուտքում ավտոբուսը մխրճվել է բեռնատարի մեջ. կա զոհ

Թուրքիայի արևմուտքում գտնվող Ուշաք քաղաքում ուղևորատար ավտոբուսը մխրճվել է բեռնատարի մեջ, մեկ մարդ մահացել է, 43-ը՝ տուժել: Տեղեկությունը հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
 
«Վթարը տեղի է ունեցել մոտավորապես 03։00-ին։ Իզմիրից Անկարա ուղևորվող ուղևորատար ավտոբուսը բախվել է կցորդիչով բեռնատարին»,– ասել է Ուշաքի նահանգապետ Թուրանա Էրգունը:
Տուժածները տեղափոխվել են «Օզթան» մասնավոր հիվանդանոցի ուսումնահետազոտական հոսպիտալ։
Դատախազությունն արդեն սկսել է միջադեպի հետաքննությունը։

  • Կիսվել: