երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Թուրքիայի տարբեր մասերում այսօր առավոտվանից երեք երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի տարբեր մասերում այսօր առավոտվանից երեք երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի արեւելյան, կենտրոնական եւ արեւմտյան մասերում այսօր առավոտվանից երեք երկրաշարժ է տեղի ունեցել, վկայում են Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալները։

Առաջին երկրաշարժը՝ 5,3 մագնիտուդով, գրանցվել է Թուրքիայի արեւելյան մասում։

Օջախը գտնվել է 2 կիլոմետր խորության վրա։ Ցնցումներն զգացվել են Էրզրումից 34 կիլոմետր հյուսիս-արեւմուտք։

Երկրորդը՝ 4,3 մագնիտուդով, գրանցվել է Թուրքիայի կենտրոնական մասում։ Ցնցումներն զգացվել են Մալաթիայից 75 կիլոմետր հարավ-արեւմուտք։

Երրորդ երկրաշարժը՝ 4,2 մագնիտուդով, գրանցվել է Այդըն քաղաքից 64 կիլոմետր հարավ-արեւմուտք։ Օջախը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա։

  • Կիսվել: