երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Թուրքիայի ափերի մոտ 5,2 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի ափերի մոտ 5,2 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Սև ծովում՝ Թուրքիայի ափերի մոտ, 5,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Աղետի էպիկենտրոնը գտնվել է Զոնգուլդակ քաղաքից 154 կմ հյուսիս-արևմուտք, որտեղ ապրում է մոտ 100 հազար մարդ։ Օջախն ընկած է 10 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

  • Կիսվել: