շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստի ժամանակ կքննարկվի Արցախի հարցը

Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստի ժամանակ կքննարկվի Արցախի հարցը

Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ այսօր գումարվելու է ազգային անվտանգության խորհրդի նիստ:

Նիստի ժամանակ քննարկվելու են Թուրքիայոմ ահաբեկչական համարվող կազմակերպությունների դեմ գործողությունները, ինչպես երկրի ներսում, այնպես էլ Թուրքիայի սահմաններից դուրս: Քննարկվելու են նոր ռազմական գործողությունները հետախուզության կողմից  տրամադրված զեկույցների հիման վրա:

Խոսվելու է Արցախում, Արևելյան Միջերկրականում, Աֆղանստանում, Սիրիայում, Լիբիայում տիրող իրավիճակի մասին:

  • Կիսվել: