հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
«Լավագույն ֆուտբոլիստ», «Լավագույն մարզիչ». ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը

«Լավագույն ֆուտբոլիստ», «Լավագույն մարզիչ». ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի «Լավագույն ֆուտբոլիստ» և Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի «Լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկությունները: 

Քվեարկությանը կարող են մասնակցել միայն ԶԼՄ-ների ներկայացուցիչները և Հայաստանի Պրեմիեր Լիգային 2025-26 մրցաշրջանում մասնակցած ակումբները: 

Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի «Լավագույն ֆուտբոլիստ» մրցանակի հավակնորդներն են՝

Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»
Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա»
Ուգո Օլիվեյրա - «Արարատ-Արմենիա»
Խուլիո Բուենո - «Արարատ-Արմենիա»
Սերգեյ Մուրադյան - «Նոա»
Գուստավո Սանգարե - «Նոա»
Հելդեր Ֆերեյրա - «Նոա»
Նարդին Մուլահուսեյնովիչ - «Նոա»
Հենրի Ավագյան - «Փյունիկ»
Կառլեն Հովհաննիսյան - «Փյունիկ»
Խավի Մորենո  - «Փյունիկ»
Մոմո Տուրե - «Ալաշկերտ»
Կարեն Նալբանդյան - «Ալաշկերտ»
Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»
Բռունո Միշել - «Ուրարտու»
Ալեքսանդր Միշիև - «Ուրարտու»
Նարեկ Հովհաննիսյան - ԲԿՄԱ

Քվեարկության և թեկնածուների ընտրության կարգին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի «Լավագույն մարզիչ» անվանակարգի
 մրցանակի հավակնորդներն են՝

Մանուել Տուլիպա - «Արարատ-Արմենիա»

Սանդրո Պերկովիչ - «Նոա»

Արտակ Օսեյան - «Փյունիկ»

 

Վահե Գևորգյան - «Ալաշկերտ»

Ռոբերտ Արզումանյան - «Ուրարտու»

Քվեարկության և թեկնածուների ընտրության կարգին կարող եք ծանոթանալ այստեղ:

Քվեարկությունը կտևի մինչև հուլիսի 20-ը՝ ժամը 12։00։ 

  • Կիսվել: