Թուրքիայի ԱԳՆ նորանշանակ ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Լավրովի հետ
Թուրքիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Հաքան Ֆիդանն ուրբաթ օրն առաջին հեռախոսազրույցն է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Այս առնչությամբ Թուրքիայի ԱԳՆ-ից, մասնավորապես, հայտնել են. ՛՛Այսօր տեղի է ունեցել արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հեռախոսազրույցը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Լավրովը շնորհավորել է նախարար Ֆիդանին նոր նշանակման կապակցությամբ՛՛:
Նշվում է, որ սա նախարարների առաջին հեռախոսազրույցն է։