Թուրքիայի ԱԳՆ-ն վերջնագիր է ներկայացվել Սիրիայի տարածքում գտնվող Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալներին
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը վերջնագիր է ներկայացվել Սիրիայի տարածքում գտնվող Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալներին: Այս մասին նա հայտարարել է այսօր CNN Türk-ի եթերում։
Ֆիդանը, մասնավորապես, նշել է. «Մենք հստակ պահանջներ ենք ներկայացրել։ Եթե դուք չեք ցանկանում ռազմական գործողության տարբերակը կիրառվի, ապա օտարերկրյա ահաբեկիչները պետք է հեռանան Սիրիայից, պարագլուխները՝ լքեն երկիրը, իսկ կազմակերպության մնացած անդամները պետք է վայր դնեն զենքը և աշխատեն Սիրիայի նոր վարչակազմի հետ»:
Նրա խոսքով՝ ժամանակ ձգելու PKK-ի փորձերն անպատասխան չեն մնա, և վերջնագիրն անտեսելու դեպքում Թուրքիան կարող է ռազմական գործողությունների դիմել:
Նշենք, որ ավելի վաղ Սիրիայի նոր ղեկավարությունը Քրդստանի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչների հետ բանակցությունների ժամանակ նրանցից պահանջել էր վայր դնել զենքերը։
Հաղորդվել է, որ քրդական կուսակցությունը դրա դիմաց սիրիական նոր վարչակազմին խնդրել է PKK-ի դիվիզիան կամ կորպուսն ինտեգրել սիրիական պաշտոնական բանակին: