ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է, թե որն է ՆՏՎ-ի լրագրողների ձերբակալության պատճառը

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է, թե որն է ՆՏՎ-ի լրագրողների ձերբակալության պատճառը

Ռուսական ՆՏՎ հեռուստաալիքի լրագրողները ձերբակալվել են Ստամբուլում հավատարմագրման բացակայության պատճառով: Այս մասին հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

՛՛Նրանք ձերբակալվել են ոստիկանության աշխատակիցների կողմից այն պահին, երբ նկարահանում էին: Ստուգման ընթացքում պարզվել է, որ նրանք նկարահանման որեւէ թույլտվություն չեն ունեցել՛՛,-նշել է ՏԱՍՍ-ի զրուցակիցը:

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր Ստամբուլում գտնվող ռուս լրագրողները կապի դուրս չեն եկել: Նախարարությունում նշել են, որ ՛՛վերջին անգամ նրանց հետ շփում է հաստատվել հինգշաբթի, նրանք հայտնել են, որ իրենց ձերբակալել են անհայտ անձինք եւ ինչ-որ տեղ են տանում՛՛:

Նշվում է նաև, որ Թուրքիայում Ռուսաստանի դեսպատունը եւ Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունն իրենց հերթին կապի մեջ են Թուրքիայի իշխանությունների հետ եւ պարզաբանում են տեղի ունեցածը:

  • Կիսվել: