Թուրքիայի ԱԳ նախարարը կմասնակցի Ուկրաինայի խաղաղության գագաթնաժողովին
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կմասնակցի Ուկրաինայի խաղաղության գագաթնաժողովին, որը կմեկնարկի այսօր՝ հունիսի 15-ին, Շվեյցարիայում, գրում է ermenihaber.am-ը:
Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ գագաթնաժողովի բացման նստաշրջանի իր ելույթում Ֆիդանն ընդգծելու է Ուկրաինայի վրա հակամարտությունների կործանարար ազդեցության աճը, ինչպես նաև խորացող տարածաշրջանային և գլոբալ հետևանքները։
Ֆիդանը խոսելու է նաև ռուս-ուկրաինական պատերազմի տարածման և զանգվածային ոչնչացման զենքի կիրառման աճող ռիսկերի վերաբերյալ՝ վերահաստատելով Թուրքիայի աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը։
Թուրքիայի արտգործնախարարը ևս մեկ անգամ արտահայտելու է իր երկրի պատրաստակամությունը՝ աջակցելու միջազգային ջանքերին, որոնք ուղղված են խաղաղ միջոցների վրա հիմնված արդար և կայուն լուծմանը: