հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Թուրքիայի ԱԳ նախարարն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Սև ծովի անվտանգությանը վերաբերող հարցեր

Թուրքիայի ԱԳ նախարարն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Սև ծովի անվտանգությանը վերաբերող հարցեր

Այսօր Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն քննարկել են Սև ծովի անվտանգությանը վերաբերող հարցեր՝ Ռուսաստանի հետ կապված տանկերների վրա վերջին օրերին տեղի ունեցած հարձակումներից համատեքստում, տեղեկացնում է Reuters-ը:

Նշվում է, որ Անկարան դատապարտել է հարձակումները, որոնցից մի քանիսի պատասխանատվությունը ստանձնել է Ուկրաինան։

Թուրքիան անընդունելի է անվանել նավագնացության վրա հարձակումները և զգուշացրել է «բոլոր կողմերին»՝ դադարեցնել դրանք: Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրը Reuters-ին փոխանցել է, թե այս կոչը հատկապես վերաբերում է Ուկրաինայի իշխանություններին:

Նշվում է նաև, որ իր հերթին Կիևը պնդում է, թե որևէ կապ չունի երեկ Թուրքիայի ափերի մոտ տեղի ունեցած հարձակման հետ, որի թիրախում էր հայտնվել ռուսական դրոշի ներքո նավարկող՝ ձեթով բեռնված տանկերներից մեկը։

  • Կիսվել: