Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի խորհրդարանականները քննարկելու են իրավիճակը Հարավային Կովկասում
Դեկտեմբերի 2-ին Անկարայում տեղի կունենա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նիստը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ քննարկվելու են տարածաշրջանային և միջազգային համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։
Օրակարգում է լինելու նաև իրավիճակը Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում։