շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Թուրքիան վերսկսում է ավիահաղորդակցությունը շուրջ 40 երկրի հետ

Թուրքիան վերսկսում է ավիահաղորդակցությունը շուրջ 40 երկրի հետ

Թուրքիայի տրանսպորտի նախարար Ադիլ Քարաիսմաիլօղլուն կորոնավիրուսի ճգնաժամի հաղթահարման համար իրականացվող միջոցառումների շրջանակում հայտարարել է, որ Թուրքիան ծրագրում է աստիճանաբար թռիչքներ իրականացնել դեպի շուրջ 40 երկիր, գրում է ermenihaber.am-ը:

Նրա խոսքով՝ Թուրքիան նախնական պայմանավորավածություն է ձեռք բերել 15 երկրի հետ երկկողմանի թռիչքներ կատարելու հարցում։

Հունիսին նախատեսվում է թռիչներ իրականացնել 38 երկիր։

Ըստ այդ պայմանավորվածությունների՝ հունիսի 10-ին կլինեն առաջին չվերթները դեպի Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետություն, Բահրեյն, Բուլղարիա, Կատար և Հունաստան։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Թուրքիան մարտի 28-ից դադարեցրել էր բոլոր թռիչքները։ 

 

 

  • Կիսվել: