երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Թուրքիան ուժ կհաղորդի ոչ միայն ԵՄ-ին, այլև յուրաքանչյուր դաշինքի, որին մաս կկազմի. Հաքան Ֆիդան

Թուրքիան ուժ կհաղորդի ոչ միայն ԵՄ-ին, այլև յուրաքանչյուր դաշինքի, որին մաս կկազմի. Հաքան Ֆիդան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն Անկարայում հանդիպել է Եվրամիության (ԵՄ) հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելիի հետ, գրում է ermenihaber.am-ը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵՄ հարաբերությունները, վիզայի ազատականացման, մաքսային միության, միգրացիոն և տնտեսական հարաբերությունները, որից հետո հանդես եկել մամուլի համար համատեղ հայտարարությամբ։

Ֆիդանը նշել է, որ համապարփակ ձևով քննարկվել են երկկողմ հարաբերությունները և հավելել. «Թուրքիայում ընտրություններից հետո մեր նախագահը նշել է, որ հավատարիմ ենք ԵՄ նպատակներին։ Մենք բանակցել ենք Թուրքիայի թեկնածու երկրի կարգավիճակի հարցի շուրջ։ Թուրքիան ուժ կհաղորդի ոչ միայն ԵՄ-ին, այլև յուրաքանչյուր դաշինքի, որին մաս կկազմի։

 

  • Կիսվել: