չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Թուրքիան ու Սիրիան կքննարկեն անվտանգության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր

Թուրքիան ու Սիրիան կքննարկեն անվտանգության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր

Անկարայում հոկտեմբերի 12-ին կկայանա Թուրքիայի և Սիրիայի անվտանգության պատվիրակությունների հանդիպումը, հայտնել է Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը։

Ըստ ԱԳՆ-ի հաղորդագրության՝ պատվիրակությունների կազմում կլինեն երկու երկրների արտաքին գործերի նախարարները, պաշտպանության նախարարները, Ազգային հետախուզական կազմակերպությունների ղեկավարները։

«Թուրքիայի և Սիրիայի միջև հանդիպումը կկայանա Անկարայում 2025 թվականի հոկտեմբերի 12-ին՝ անվտանգության ոլորտում համագործակցության և ընթացիկ զարգացումների քննարկման նպատակով»,-նշված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: