ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Թուրքիան ու Կուբան 6 պայմանագիր են ստորագրել

Թուրքիան ու Կուբան 6 պայմանագիր են ստորագրել

Նախօրեին տեղի է ունեցել պաշտոնական այցով Թուրքիա ժամանած Կուբայի նախագահ Միգել Դիազ-Կանելի և Թուրքիայի պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նախագահների առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է նաև ընդլայնված կազմերով: Հանդիպման ավարտին տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն և համատեղ մամուլի ասուլիս:

Ասուլիսին Էրդողանը հիշեցրել է, որ վերջին անգամ Կուբայի նախագահի մակարդակով այց Թուրքիա եղել է 1996-ին, իսկ թուրքական կողմից վերջին անգամ ինքն է Կուբա այցելել 2015-ին: Ապա հույս է հայտնել, որ իր բնորոշմամբ այս պատմական այցը շրջադարձային կլինի 2 երկրների հարաբերություններում: Թուրքիայի նախագահը խոսել է մի շարք ոլորտներում 2 երկրների միջև համագործակցությունը խորացնելու իրենց մտադրության մասին: Թուրքիայի նախագահը հատկապես կանգ է առել համատեղ առևտրի ընդլայնման վրա՝ նշելով, որ կողմերը վճռական են առևտրաշրջանառության ծավալը 200 մլն դոլարի հասցնելու հարցում:

Հանդիպման ավարտին Էրդողանի ու Դիազ-Կանելի ներկայությամբ 2 երկրների համապատասխան պաշտոնյաները ստորագրվել են հետևյալ փաստաթղթերը.

1. Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության ընկերության ու Կուբայի ռադիոյի և հեռուստատեսության ընկերության միջև համագործակցության պայմանագիր

2. Թուրքիայի և Կուբայի Կենտրոնական բանկերի միջև համագործակցության պայմանագիր

3. Թուրքիայի Հանրապետության նախագահականին կից պետական ​​արխիվային վարչության և Կուբայի ազգային արխիվի միջև համագործակցության արձանագրություն

4. Փոխըմբռնման հուշագիր Թուրքիայի Թուրքական համագործակցության և համակարգման գործակալության (TIKA) և Կուբայի արտաքին առևտրի և օտարերկրյա ներդրումների նախարարության (MİNCEX) միջև

 

5. Փոխըմբռնման հուշագիր Թուրքիայի և Կուբայի արտաքին գործերի նախարարության միջև դիվանագիտական ​​արխիվների ոլորտում համագործակցության մասին

6. Թուրքիայի և Կուբայի արտգործնախարարությունների միջև արարողակարգի հարցերով ուսուցման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:

 

  • Կիսվել: