երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Թուրքիան ու Ադրբեջանը խոշոր էներգետիկ համաձայնության են հասել

Թուրքիան ու Ադրբեջանը խոշոր էներգետիկ համաձայնության են հասել

Ադրբեջանի պետական նավթարդյունաբերական «SOCAR» ընկերության և Թուրքիայի պետական սեփականություն հանդիսացող նավթագազային խոշոր «BOTAŞ» կորպորացիան համաձայնագիր են ստորագրել Ադրբեջանից Թուրքիա թուրքմենական գազի մատակարարման վերաբերյալ։

Ստորագրման արարողությանը մասնակցել են Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար, Միքայիլ Ջաբբարովը և Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։

Ստորագրված պայմանագրերը բխում են այս տարվա մայիսի 14-ին երկու երկրների կառավարությունների միջև ստորագրված «Բնական գազի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրից: Այնտեղ կան դրույթներ  ադրբեջանական գազը Թուրքիա մատակարարման, ադրբեջանական գազը Թուրքիայով Բուլղարիա հասցնելու, ինչպես նաև թուրքմենական գազն Ադրբեջանի ու երրորդ երկրների տարածքներով Թուրքիա հասցնելու վերաբերյալ։

Նշյալ համաձայնությունը կգործի մինչև 2030թ.-ը։

  • Կիսվել: