կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Թուրքիան ու Ադրբեջանը կավելացնեն սահմանային անցակետերի թողունակությունը

Թուրքիան ու Ադրբեջանը կավելացնեն սահմանային անցակետերի թողունակությունը

Թուրքիան ու Ադրբեջանը պայմանավորվել են ավելացնել սահմանային անցակետերի թողունակությունը։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ թուրքական կողմը համաձայնել է արդիականացնել Դիլուջու կետը՝ ուղիների քանակը 3-ից հասցնելով 6-ի։ Սադարակ (Ադրբեջան) և Դիլուջա (Թուրքիա) անցակետերը կարող են օրական բաց թողնել 400-450 բեռնատար: 

Նշվում է նաև, որ քննարկվել են միջազգային փոխադրումների բարելավման և թողունակության բարձրացման ուղղությամբ համատեղ ջանքերի շարունակմանն ուղղված քայլերը:

  • Կիսվել: