երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Թուրքիան ու Ադրբեջանն ակնկալում են Իգդիր-Նախիջևան գազատարի նախագիծն ավարտել 2024-ին

Թուրքիան ու Ադրբեջանն ակնկալում են Իգդիր-Նախիջևան գազատարի նախագիծն ավարտել 2024-ին

Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարին։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Բայրաքթարը կարևորել է անցյալ տարի Նախիջևանում Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների մասնակցությամբ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը երկու երկրներում վերականգնվող էներգիայի աղբյուրներից արտադրվող էլեկտրաէներգիայի փոխանցման և Իգդիր-Նախիջևան գազատարի հիմնարկեքի վերաբերյալ։

Բացի այդ՝ նա նաև հույս է հայտնել, որ այս նախագիծը կավարտվի 2024 թվականին։

Իր հերթին Ալիևը  գոհունակությամբ նշել է, որ Իգդիր-Նախիջևան գազատարի հիմնարկեքից հետո Նախիջևանում գազատարը պատրաստ կլինի։ Նա կարևորել է այդ նախագիծը էլեկտրաէներգիայի արտադրության և Նախիջևանի գազամատակարարման տեսակետից։

  • Կիսվել: