երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թուրքիան ծրագրում է առաջին անգամ ANKA-3-ը դարձնել անօդաչու թռչող լցանավ

Թուրքիան ծրագրում է առաջին անգամ ANKA-3-ը դարձնել անօդաչու թռչող լցանավ

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությունը նոր շունչ է հաղորդում անօդաչու թռչող սարքերին և պատրաստվում է նոր կարողություններ ավելացնել ANKA-3-ին։ Թուրքիան ծրագրում է ANKA-3-ը առաջին անգամ դարձնել առաջին անօդաչու թռչող լցանավ, գրում է ermenihaber.am-ը:

Լցանավ կամ հեղուկանավ - ծովային կամ գետային բեռնատար նավ է, որը նախատեսված է լցնովի բեռների տեղափոխման համար (նավթ, բենզին, հալած ասֆալտ, սպիրտ, կաթ, գինի, ձեթ, հեղուկ գազ և այլն։

ANKA-3-ը հայտնվել է հունական մամուլի ուշադրության կենտրոնում, որտեղ հատկապես նշվում է, որ Թուրքիան մեծ փոփոխություններ է կատարում իր անօդաչու թռչող սարքերի ոլորտում և դա Հունաստանին մտածելու տեղիք է տալիս։

Նշվում է նաև, որ հիշյալ անօդաչու թռչող տանկը կարող է աշխատել Hürjet և F-16-ի կործանիչի հետ։ Հետևաբար ստացվում է, որ Էգեյան ծովում Թուրքիան ունի Հունաստանի դեմ ևս մեկ զենք ու վերջինս պետք է պատրաստ լինի դրան։

 

 

  • Կիսվել: