հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Թուրքիան Սիրիայում սպանել է «Իսլամական պետության» առաջնորդին. Էրդողան

Թուրքիան Սիրիայում սպանել է «Իսլամական պետության» առաջնորդին. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի հետախուզական ծառայությունները Սիրիայում սպանել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման  առաջնորդին:

Ինչպես գրում է cnn.com-ը, նա մանրամասնել է, որ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը տևական ժամանակ հետևել է Աբու ալ Հուսեին ալ Հուսեինի Ալ Քուրշիին:

Էրդողանի խոսքով՝ ԻՊ առաջնորդը սպանվել է շաբաթ օրը:

Ալ-Քուրշին ԻՊ-ի առաջնորդ է ճանաչվել իր նախորդի՝ Աբու ալ Հասան ալ Հաշմի ալ Կուրայշիի մահց հետո. վերջինս սպանվել էր անցյալ տարվա հոկտեմբերին Սիրիայում:

 

Ալ Քուրշիի մասին քիչ բան էր հայտնի, բայց նշանակման պահին ԻՊ-ը նրան բնութագրել էր որպես «հին մարտիկ»:

  • Կիսվել: