կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Թուրքիան Սև ծովի վրայով փորձարկել է սեփական բալիստիկ հրթիռը. ԶԼՄ-ներ

Թուրքիան Սև ծովի վրայով փորձարկել է սեփական բալիստիկ հրթիռը. ԶԼՄ-ներ

Թուրքիան տեղական արտադրության բալիստիկ հրթիռ է փորձարկել, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

«Թուրքիան երեքշաբթի օրը Սև ծովի վրայով տեղական արտադրության փոքր հեռահարության բալիստիկ հրթիռ է փորձարկել»,-ասվում է հաղորդագրությունում:

Ըստ աղբյուրների՝ հրթիռն արձակվել է տեղական ժամանակով առավոտյան ժամը 7-ին՝ Ռիզե նավահանգստային քաղաքի մոտ գտնվող օդանավակայանից: Այն թռել է 561 կիլոմետր և ընկել ծովը՝ Սինոպ նավահանգստի մոտ։

Թուրքիան առաջին անգամ սեփական բալիստիկ հրթիռները փորձարկել է 2018 թվականի մարտին։

  • Կիսվել: