կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Թուրքիան փետրվարի 12-ին սպասում է Պուտինի հնարավոր այցին

Թուրքիան փետրվարի 12-ին սպասում է Պուտինի հնարավոր այցին

Թուրքիայի իշխանությունները ակնկալում են, որ փետրվարի 12-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է այցելել հանրապետություն, իսկ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին՝ հունվարի 24-ին։ 

Ինչպես հաղորդում  է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին գրում են թուքական լրատվականները, որոնք Պուտինի հնարավոր այցի հետ կապված հավելյալ մանրամասներ չեն հայտնում: 

Հունվարի 19-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել էր, որ Պուտինի՝ Թուրքիա և ԿԺԴՀ այցերի ստույգ ժամկետները դեռ որոշված ​​չեն և համաձայնեցվում են դիվանագիտական ​​ուղիներով։

Ռաիսիի երկու անգամ հետաձգված այցը կհամընկնի թուրք-իրանական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստի անցկացման հետ: Դրա արդյունքների հիման վրա նախատեսվում է շուրջ 10 համաձայնագրի և հուշագրի ստորագրում։ Կքննարկվի ահաբեկչության դեմ պայքարի թեման և իրավիճակը Մերձավոր Արևելքում։

  • Կիսվել: