ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թուրքիան պատրաստվում է Սիրիայում համակարգող կենտրոն ստեղծել. Աքար

Թուրքիան պատրաստվում է Սիրիայում համակարգող կենտրոն ստեղծել. Աքար

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի համակարգող կենտրոն ստեղծելու պայմանավորվածության մասին։

«Մեր սիրիացի զրուցակիցներին ասել են, որ մենք պետք է ձերբազատվենք ահաբեկիչներից։ Մենք չենք կարող դիմակայել (Սիրիայից) փախստականների լրացուցիչ հոսքին, մենք պետք է կանխենք դա։ Հետևաբար, մեր ներկայությունը Սիրիայում շատ կարևոր է։ Մենք աշխատում ենք նախարարությունների հետ՝ կյանքը կարգավորելու այն շրջաններում, որտեղ մենք ներկա ենք: Մենք քննարկել ենք համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը և պայմանավորվել ենք ստեղծել Սիրիայում համակարգող կենտրոն»:

Աքարը չի հստակեցրել, թե ով է ներգրավվելու այս կենտրոնի աշխատանքներում և երբ կարող է սկսել աշխատանքը։

Մինչդեռ չորեքշաբթի օրը Մոսկվայում տեղի կունենա Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի և Թուրքիայի ԱԳ նախարարների քառակողմ հանդիպումը։ Նախատեսվում է մտքեր փոխանակել Թուրքիայի եւ Սիրիայի հարաբերությունների կարգավորման շուրջ, քննարկել հումանիտար հարցեր, ահաբեկչության դեմ պայքարը, քաղաքական գործընթացները, փախստականների վերադարձը։ Նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ։

Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել է 2022 թվականի դեկտեմբերի 28-ին Մոսկվայում, երբ խորհրդակցություններ են անցկացվել Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի ռազմական գերատեսչությունների ղեկավարների միջև։ 

  • Կիսվել: