շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Թուրքիան պատրաստ է Ստամբուլում կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հանդիպումը. Էրդողան

Թուրքիան պատրաստ է Ստամբուլում կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հանդիպումը. Էրդողան

Թուրքիան ջանքեր է գործադրում Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև գործընթացը շարունակելու համար և պատրաստ է երկխոսություն կազմակերպել այդ պետությունների ղեկավարների մակարդակով։ Այս  մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Էրդողանի խոսքով, եթե երկու հարեւան երկրների նախագահներն ընդունեն թուրքական կողմի հրավերը, ապա բարձր մակարդակով հանդիպումը կարող է կայանալ Ստամբուլում։

Էրդողանը ուկրաինա-ռուսական բանակցություններում առաջընթացի հույս է հայտնել։

«Քայլեր կան այնուամենայնիվ, դրանք հեռու են ցանկալի լինելուց։ Մենք առաջընթացի հույս ունենք։ Մենք հույսը չենք կորցնում»,- ասել է Թուրքիայի ղեկավարը

  • Կիսվել: