Թուրքիան պատրաստ է բանակցություններ կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև․ Չավուշօղլու
Չավուշօղլուն և Լավրովը հեռախոսով քննարկել են Ուկրաինայում վերջին իրադարձությունները, այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ում TASS-ի աղբյուրը:
Չավուշօղլուն Լավրովին հայտնել է, որ Թուրքիան պատրաստ է բանակցություններ կազմակերպել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև, եթե նրանք ցանկանան։