հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Թուրքիան նոր ավիահարվածներ է հասցրել Սիրիայի քրդական ուժերի ենթակառուցվածքներին

Թուրքիան նոր ավիահարվածներ է հասցրել Սիրիայի քրդական ուժերի ենթակառուցվածքներին

Թուրքիայի օդային ուժերը դարձյալ մի շարք հարվածներ են է հասցրել Սիրիայի հյուսիս-արևելքում քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող էներգետիկ և նավթային ենթակառուցվածքներին, գրում է ermenihaber.am-ը:

Այդ մասին հայտնում են Սիրիայի պետական և ոչ պետական, ինչպես նաև միջազգային լրատվամիջոցները ու տեղի քրդական կառույցները։

«Reuters»-ի հետ զրույցում քուրդ ներկայացուցիչներից մեկը նշել է, որ որ Թուրքիան վերջին երկու օրվա ընթացքում հրթիռակոծել է է առնվազն 40 բնակավայր։ Ըստ տեղեկությունների՝ հարվածների հետևանքով շուրջ բնակավայր մնացել է առանց էլեկտրաէներգիայի։

Թուրքիայի օդային ուժերը 2 օր է, ինչ ինտենսիվ հրթիռակոծությունների տակ են պահում պաշտոնական Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության‎» (ՔԲԿ-PKK) ու Սիրիայի քրդական ուժերի հենակետերը։ Թուրքիայի պաշտպանության նախարարության վերջին տվյալներով՝ հրթիռակոծման հետևանքով սպանվել է 29 քուրդ զինյալ։

Հիշեցնենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հունվարի 12-ին սոցիալական ցանցում կատարած գրառմամբ տեղեկացրել էր, որ Իրաքի հյուսիսում իրականացվող «Մագիլ-կողպեք» ռազմագործողության ընթացքում սպանվել է 9 թուրք զինվորական։ Թուրքիայի զինված ուժերի գործողությունները սկսվել են հենց այդ դեպքից հետո։

 

  • Կիսվել: