երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թուրքիան մտադիր է ստեղծել տեղական ինքնաթիռային շարժիչ

Թուրքիան մտադիր է ստեղծել տեղական ինքնաթիռային շարժիչ

Թուրքիայի ավիացիայի և տիեզերագնացության արդյունաբերական ընկերության (TUSAŞ) գլխավոր տնօրեն Թեմել Քոթիլը հայտարարել է տեղական արտադրության ինքնաթիռային շարժիչի արտադրման մասին: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը;

Մասնավորապես, խոսելով փետրվարի 22-ին թուրքական 5-րդ սերնդի «KAAN» տեսակի առաջին կործանիչի բարեհաջող մեկնարկային թռիչքի մասին, Քոթիլը հույս է հայտնել, որ մինչև ինքնաթիռի՝ սպառազինության մեջ օգտագործվելը այն կապահովվի տեղական շարժիչով:

«Մեր առաջին նպատակն է մեկնարկել մատակարարում և զանգվածային արտադրություն»,-հավելել է նա:

Բացի այդ, Քոթիլն ընդգծել է, որ TUSAŞ-ն այդ նպատակով աշխատում Ուկրաինայում գտնվող ընկերություններին հետ: 

Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունների համաձայն, կործանիչը թուրքական սպառազինության մեջ կներառվի 2028-ին:

Որոշ թուրքական աղբյուրներ հայտնում են նաև ավելի երկար ժամկետների մասին: Այս դեպքում կործանիչների սպառազինության մեջ ներառման գործընթացն իրականացվելու է 2029-2033 թթ-ի ընթացքում: 

  • Կիսվել: