շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարությամբ անդրադարձել է ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից հրապարակված «2024-ի մարդու իրավունքների զեկույցին»՝ մերժելով իրենց վերաբերյալ տեղ գտած «անհիմն պնդումները», գրում է ermenihaber.am-ը:

ԱԳՆ-ն ընդգծել է, որ Թուրքիան ահաբեկչության բոլոր ձևերի դեմ պայքարում է «օրինականության և մարդու հիմնական իրավունքների շրջանակում», իսկ զեկույցում տեղ գտած գնահատականները «հեռու են իրականությունից»։

Հայտարարությունում նաև քննադատվել է զեկույցում Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթուլլահական կազմակերպության» (FETÖ) «մանիպուլյատիվ մեղադրանքների» արտացոլումը։

Թուրքիան նշել է, որ Սիրիայում իրականացվող հակաահաբեկչական գործողությունները հիմնված են «ինքնապաշտպանության իրավունքի վրա» և իրականացվում են՝ հնարավորինս խուսափելով խաղաղ բնակչությանը և ենթակառուցվածքներին վնաս հասցնելուց։

ԱԳՆ-ն նաև հիշեցրել է, որ միլիոնավոր փախստականների ընդունելով և նրանց կարիքները բավարարելով՝ Թուրքիան գործում է որպես «մարդու արժանապատվությունը հիմք ընդունող օրինակելի երկիր»։

 

  • Կիսվել: