ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թուրքիան Լիտվային անհատույց կերպով «Բայրաքթար» է տվել, որը վերջինս փոխանցել է Ուկրաինային

Թուրքիան Լիտվային անհատույց կերպով «Բայրաքթար» է տվել, որը վերջինս փոխանցել է Ուկրաինային

Լիտվան Ուկրաինային է փոխանցել թուրքական արտադրության ՛՛Բայրաքթար՛՛ անօդաչու թռչող սարք, իր թվիթերյան էջում հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը՝ շնորհակալություն հայտնելով Լիտվային:

՛՛Բայրաքթարը՛՛, որը Լիտվա է տեղափոխվել հուլիսի չորսին, այնտեղ ստացել է ՛՛Բազե՛՛ անունը:

Հայտնի է դարձել, որ Լիտվան նախատեսում էր Թուրքիայից գնել մարտական անօդաչու սարքն այն գումարով, որը հավաքել էին երկրի բնակիչները՝ Ուկրաինային փոխանցելու նպատակով, սակայն թուրքական ընկերությունը հայտարարել է, որ ՛՛Բայրաքթարն՛՛ անհատույց կփոխանցի Լիտվային։

 

  • Կիսվել: