շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Թուրքիան կվերսկսի թռիչքները դեպի Սիրիա

Թուրքիան կվերսկսի թռիչքները դեպի Սիրիա

Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն թուրքական «NTV» հեռուստաալիքի հետ զրույցում հայտարարել է դեպի Սիրիա թռիչքների վերսկսման մասին, գրում է ermenihaber.am-ը:

Նրա խոսքով՝ դրանք կմեկնարկեն առաջիկա օրերին և կլինեն փոխադարձ սկզբունքով նաև Դամասկոսից և Հալեպից:

Նշենք, որ դեկտեմբերի 8-ին՝ Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակազմի հեռանալուց հետո, Դամասկոսի միջազգային օդանավակայանը դադարեցրել էր իր գործունեությունը և վերականգնել միայն 10 օր անց:

Վերականգնումից հետո առաջին թռիչքն իրականացվել էր Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) Շարիկա քաղաք:

Ավելի ուշ Սիրիայի քաղավիացիայի կազմակերպության ղեկավար Էշհադ Էլ Սալիբը հայտարարել էր, որ նախատեսում են առաջիկայում վերականգնել նաև թռիչքները դեպի Թուրքիա:

 

  • Կիսվել: