ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Թուրքիան կպատժվի որևէ տարածաշրջանում ագրեսիվ վարքագիծ դրսևորելու դեպքում. Բոն

Թուրքիան կպատժվի որևէ տարածաշրջանում ագրեսիվ վարքագիծ դրսևորելու դեպքում. Բոն

Եվրամիության երկրները պատժամիջոցներ են պատրաստել Թուրքիայի նկատմամբ այն դեպքում, եթե Անկարան ագրեսիվ վարքագիծ դրսևորի Արևելյան Միջերկրականում և այլ տարածաշրջաններում: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ-ին կից գործող պետքարտուղար Կլեման Բոնը՝ ելույթ ունենալով երկրի Ազգային ժողովում (խորհրդարանի ստորին պալատը), տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Մենք հասել ենք նրան, որ Եվրոպան ամուր, միասնական և հստակ գիծ ընդունի Թուրքիայի նկատմամբ: Մենք չենք ձգտում էսկալացիայի, բայց մենք պաշտպանում ենք մեր շահերը՛՛:
 
Ըստ Բոնի՝ Թուրքիան պետք է ընտրի՝ կգնա՞ արդյոք ապաէսկալացիայի ուղիով, թե՞ կնախընտրի հավատարիմ մնալ ագրեսիվ վարքագծին, և այդ դեպքում Եվրամիությունը պատրաստ կլինի արձագանքել:
 
Ֆրանսիացի պետքարտուղարն ասել է. ՛՛Մենք միջոցներ ենք նախապատրաստել, այդ թվում՝ պատժամիջոցներ, եթե հարկ լինի՛՛:

  • Կիսվել: