երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Թուրքիան խնդիր ունի. սիրիացի գրոհայինները հրաժարվում են մեկնել Ղարաբաղ

Թուրքիան խնդիր ունի. սիրիացի գրոհայինները հրաժարվում են մեկնել Ղարաբաղ

Թուրքիան սկսել է խնդիրներ ունենալ նոր գրոհայինների հավաքագրման հետ, որոնք նախատեսված են Ղարաբաղում մարտադաշտ ուղարկելու համար: Այդ մասին հոկտեմբերի 28-ին հայտնել է մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնը (SOHR):

Այդ կազմակերպության պնդմամբ ՝ Սիրիայից Ադրբեջան է տեղափոխվել առնվազն 2350 թուրքամետ զինյալ։ Նրանցից 215-ն արդեն զոհվել են, եւս 320-ը վերադարձրել են ստացված գումարները եւ հեռացել Ադրբեջանից:

«Թուրքիան գրոհայինների հավաքագրման խնդիր ունի, քանի որ վարձկանների մեծ մասը հրաժարվում է մեկնել Լեռնային Ղարաբաղ։ Դա պայմանավորված է երկու գործոններով՝մեծ հավանականությամբ մահվան, ինչպես նաև այն, որ ադրբեջանցիները ոչ թե սունի մահմեդական են, այլ շիաները» , — նշում է կենտրոնը։

  • Կիսվել: