երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Թուրքիան կավարտի անվտանգության իր հարավային գծի կառուցումը». Էրդողան

«Թուրքիան կավարտի անվտանգության իր հարավային գծի կառուցումը». Էրդողան

Թուրքիան արդեն կասեցրել է «ահաբեկչական միջանցքն» իր հարավային սահմանին անցած ռազմական գործողությունների ընթացքում եւ կբարձրացնի իր անվտանգությունն այդ գծի երկայնքով՝ նոր գործողությունների օգնությամբ, շաբաթ օրն իր կուսակցության անդամներին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացրել է Ahval-ը։

«Շնորհիվ «Ճիրանավոր ամրոց» գործողության, որը սկսել ենք ապրիլին, մենք արդեն կասեցրել ենք ահաբեկչական միջանցքի ստեղծման փորձը մեր հարավային սահմանի երկայնքով»,- ասել է Էրդողանը՝ նկատի ունենալով Սիրիայի հյուսիսային եւ արեւելյան շրջանները։- Մենք մանրակրկիտ աշխատում ենք, որպեսզի ավարտենք անվտանգության մեր գծի թույլ տեղամասերի ամրացումը նոր գործողություններով եւ պատրաստենք մեր ցամաքային, ծովային եւ օդային ուժերը ցանկացած առաքելության»։

  • Կիսվել: