հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Թուրքիան կասեցնում է Իտալիայի հետ 83 մլն դոլարի գործարքը՝

Թուրքիան կասեցնում է Իտալիայի հետ 83 մլն դոլարի գործարքը՝

Թուրքիան չեղարկել է իտալական ընկերությունից ուղղաթիռներ գնելու 83 միլիոն դոլար արժողությամբ գործարքը, երբ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

 1lurer.am փոխանցմամբ, այս մասին հայտնում է ahvalnews-ը՝ վկայակոչելով իտալական La Repubblica և Il Fatto Quotidiano թերթերը:
 
Պարբերականները գրում են, որ Թուրքիայի իշխանությունը Իտալիայի կառավարությունից պահանջում է պաշտոնական ներողություն խնդրել Դրագիի՝ Թուրքիայի ղեկավարին «բռնապետ» կոչելու համար:
 
Դրագին Էրդողանին քննադատել էր Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի Անկարայում կայացած հանդիպման ժամանակ ցույց տված «անպատշաճ պահվածքի» համար: Ֆոն դեր Լեյենը մնացել էր առանց աթոռի, երբ երկու տղամարդիկ արագ զբաղեցրել էին սենյակի երկու աթոռը:
 
Անկարան սառեցրել է իտալական Leonardo ընկերությունից ուսումնական ուղղաթիռներ գնելու գործարքը, որը նախատեսվում էր ստորագրել առաջիկա օրերին, գրում են թերթերը ՝ հավելելով, որ Թուրքիայում գործող առնվազն երեք իտալական ընկերություններ, այդ թվում ՝ Ansaldo Energia էներգետիկ ընկերությունը, որը էլեկտրակայաններ է կառուցում Թուրքիայում, նույնպես ծանուցագրեր են ստացել Անկարայից:

  • Կիսվել: