շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Թուրքիան կարող է մինչև տարեվերջ հաստատել ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը

Թուրքիան կարող է մինչև տարեվերջ հաստատել ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը

Ամերիկացի մի պաշտոնյա, ով չի ցանկացել հայտնել իր ինքնությունը, ամերիկյան «Reuters» լրատվական գործակալությանը տեղեկացրել է, որ Թուրքիան մինչև տարեվերջ կարող է հաստատել Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) անդամակցելու Շվեդիայի հայտը, գրում է ermenihaber.am-ը:

Նա մասնավորապես նշել է, որ նոյեմբերի 28-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Հաքան ֆիդանը որպես հաստատման ժամկետ նշել է առաջիկա մի քանի շաբաթը:

Հիշեցնենք, որ դեռևս 2022-ի մայիսին Շվեդիան և Ֆինլանդիան դիմել էին դաշինքի անդամ դառնալու համար: Ի տարբերություն Ֆինլանդիայի դիմումի հաստատմանը, Շվեդիան մինչ օրս սպասում է թուրքական և հունգարական կողմի որոշմանը:

 

  • Կիսվել: