չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Թուրքիան իր առաջին տիեզերագնացին կուղարկի տիեզերք

Թուրքիան իր առաջին տիեզերագնացին կուղարկի տիեզերք

Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մեհմեդ Ֆաթիհ Քաջըրը X-ում (Twitter) կատարած գրառմամբ տեղեկացրել է, որ հունվարի 17-ի լույս 18-ի գիշերը Թուրքիան իր առաջին տիեզերագնացն է ուղարկելու տիեզերք, գրում է ermenihaber.am-ը:

Նշվում է, որ Ալփեր Գեզերավջըի մասնակցությամբ թռիչքն իրականացվելու է 01։11-ին, իսկ ուղղությունը լինելու է միջազգային տիեզերակայանը։

Թռիչքն իրականացվելու է առաջին համաեվրոպական տիեզերագնաց առաքելության՝ «Ax-3»-ի շրջանակներում։

Անձնակազմը բաղկացած է 4 երկրի մեկական ներկայացուցչից։ Այդ երկրներն են ԱՄՆ-ը, Իտալիա, Շվեդիա, Թուրքիա։

Նախատեսվում է, որ շուրջ 1․5 օր թռիչքից հետո տիեզերանավը միջազային տիեզերակայանին կկապվի հունվարի 19-ին՝ ժամը 13։15-ին։

 

  • Կիսվել: