շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
Թուրքիան ՀԷԿ-երի թվով Եվրոպայում առաջինն է

Թուրքիան ՀԷԿ-երի թվով Եվրոպայում առաջինն է

Միջազգային Հիդրոէլեկտրականության միությունը հրապարակել է «Հիդրոէելեկտրական էներգետիկայի պատկերը 2024» զեկույցը, գրում է ermenihaber.am-ը:

Զեկույցի համաձայն, 2023-ին աշխարհում գործող բոլոր հիդրոէլեկտրակայանների (ՀԷԿ) շնորհիվ արտադրվել է ընդհանուր առմամբ 4.185 տերավատ ժամ էլեկտրաէներգիա:

Նշվել է, որ 2023-ին 399 մեգավատ հզորությամբ նոր ՀԷԿ-ի կառուցմամբ Թուրքիան 2024-ին եվրոպական երկրների թվում դարձել է ոլորտի առաջատարը:

Թուրքիան 2023-ին զբաղեցրել էր 3-րդ տեղը՝ դրա նախորդ տարում կառուցելով 558 մեգավատ հզորությամբ նոր ՀԷԿ:

 

  • Կիսվել: