երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թուրքիան և Ռուսաստանը կքննարկեն կարիքավորներին արտադրանքի մատակարարման հարցը․ Էրդողանը

Թուրքիան և Ռուսաստանը կքննարկեն կարիքավորներին արտադրանքի մատակարարման հարցը․ Էրդողանը

Թուրքիան և Ռուսաստանի Դաշնությունը կարող են համատեղ աշխատել՝ հստակեցնելու համար, թե որ երկրներն ունեն ռուսական գյուղատնտեսական արտադրանքի կարիք՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Աստանայում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։

«Մենք կարող ենք միասին աշխատել, որպեսզի հստակեցնենք այն երկրները, որոնք ռուսական արտադրանքի կարիք ունեն: Մեզ համար կարևոր է, որ արտադրանքը հասցվի հենց այն երկրներ, որոնք դրա կարիքն ունեն: Եթե ​​նույնիսկ Թուրքիայի և Ռուսաստանի Դաշնության այս համատեղ քայլերը անհանգստացնեն որոշ հայտնի շրջանակների, դրանք (քայլերը) կուրախացնեն կարիքավոր երկրներին։  Մեր վճռականությունը, մեր գործընկերների բանակցություններն այս առումով շատ կարևոր են, դրանք կամրապնդեն մեր հարաբերությունները»,- ասել է Թուրքիայի ղեկավարը:

  • Կիսվել: