Թուրքիան և Եգիպտոսը 10 տարվա մեջ առաջին անգամ դեսպաններ են նշանակել
Թուրքիան և Եգիպտոսը 10 տարվա մեջ առաջին անգամ դեսպաններ են նշանակել։
Անկարան առաջարկել է Սալիհ Մութլու Շենին Կահիրեում դեսպանի պաշտոնի համար, իսկ Եգիպտոսը՝ Անկարայում դեսպանի պաշտոնի համար՝ Ամր ալ-Համամիին, ասվում է երկու երկրների արտգործնախարարությունների համատեղ հայտարարության մեջ։
Աս-Սիսիի և Էրդողանի միջև առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2022 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը Դոհայում, այնուհետև առաջնորդները սեղմել են ձեռքերը։
Թուրք-եգիպտական հարաբերությունները վատթարացան 2013 թվականին Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի տապալումից հետո։ Էրդողանը կտրուկ դատապարտել է եգիպտացի զինվորականների գործողությունները գահընկեց արված նախագահի կողմնակիցների նկատմամբ։