երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թուրքիան և Ադրբեջանը քննարկել են համատեղ ռազմարդյունաբերական հարցեր

Թուրքիան և Ադրբեջանը քննարկել են համատեղ ռազմարդյունաբերական հարցեր

Հունվարի 17-ին Թուրքիայի պաշտպանության փոխնախարար Ջելալ Սամի Թյուֆեքջիի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ադրբեջան, գրում է ermenihaber.am-ը:

Այցի ընթացքում հանդիպում է տեղի ունեցել Թյուֆեքչիի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակությունների միջև:

Գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը մասնակցել են թուրքական որոշ ռազմարդյունաբերական ընկերությունների ղեկավարներ ևս:

Նշվում է նաև, որ հանդիպմանը ներկա է գտնվել Բաքվում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղջըն:

Երկկողմ շփումների ընթացքում քննարկվել են համատեղ ռազմարդյունաբերական ծրագրեր, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:

 

  • Կիսվել: