չորեքշաբթի, հունիս 11
11 / 6 / 2025
Թուրքիան և Ադրբեջանը Նախիջևանում զորավարժություն կանցկացնեն

Թուրքիան և Ադրբեջանը Նախիջևանում զորավարժություն կանցկացնեն

Թուրքիան և Ադրբեջանը «Անսասան եղբայրություն-2025» և «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2025» անվանումով զորավարժություններ կանցկացնեն Նախիջևանում: 

Թուրքիայի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Հասրեթ կամրջի վրա տեղի է ունեցել դրոշների հանձնման պաշտոնական արարողություն:

Համակարգչային աջակցությամբ հրամանատարաշտաբային զորավարժությունները կանցկացվեն հունիսի 12-19-ը՝ Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի մասնակցությամբ: Ըստ պաշտոնական հայտարարության՝ զորավարժությունները միտված են համախմբվածության ամրապնդմանը, օպերատիվ հմտությունների զարգացմանը և երկու բանակների ռազմավարական փոխգործակցության բարձր մակարդակի ցուցադրմանը:

  • Կիսվել: