երկուշաբթի, փետրվար 17
17 / 2 / 2025
Թուրքիան և Ադրբեջանը մեկնարկում են «Ձմեռ-2025» զորավարժությունը

Թուրքիան և Ադրբեջանը մեկնարկում են «Ձմեռ-2025» զորավարժությունը

Ադրբեջանի զինված ուժերը հունվարի 17-ին մեկնել են Թուրքիա՝ մասնակցելու այնտեղ անցկացվելիք «Ձմեռ-2025» զորավարժությանը, գրում է ermenihaber.am-ը:

Նշվում է, որ զինվորական անձնակազմը Թուրքիա է մուտք գործել Դիլուջույի անցակետով: Նրանց դիմավորել է Թուրքիայի 5-րդ սահմանային բրիգադի հրամկազմը:

Դիմավորումից հետո Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները շարժվել են դեպի արևելյան հատվածում գտնվող Իգդիրի նահանգ:

 

  • Կիսվել: