հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Թուրքիան և Ադրբեջանը համատեղ մարտավարական թռիչքային վարժանքներ են անցկացնում

Թուրքիան և Ադրբեջանը համատեղ մարտավարական թռիչքային վարժանքներ են անցկացնում

Թուրքիայի և Ադրբեջանի օդուժի ստորաբաժանումները համատեղ մարտավարական թռիչքային վարժանքներ են անցկացնում Ադրբեջանում։ Մեկնարկի արարողությանը ներկա են գտնվել Գյանջայի քաղաքապետը, ադրբեջանական և թուրքական բանակների բարձրաստիճան սպաներ։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։

Հայտարարվել է, որ հիշյալ զորավարժությունը նպատակ ունի զարգացնել երկու երկրների ռազմաօդային ուժերի փոխգործակցությունը, ինչպես նաև պլանավորել համատեղ գործողություններ։ Վարժանքներում ներառված են նաև որոնողափրկարարական աշխատանքները։

 
 

  • Կիսվել: