շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Թուրքիան և Ադրբեջանը համագործակցության մասին նոր արձանագրություն են ստորագրել

Թուրքիան և Ադրբեջանը համագործակցության մասին նոր արձանագրություն են ստորագրել

Անկարայում կայացած Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ հանձնաժողովի 12-րդ նիստում երկու երկրների աշխատանքային և սոցիալական ոլորտների նախարարներ Վեդաթ Ըշըքհանը և Անար Ալիևը ստորագրել են 2026-2027թթ․ գործողությունների ծրագիրը, գրում է ermenihaber.am-ը:

Արձանագրությունը ներառում է համագործակցություն աշխատանքի, զբաղվածության, սոցիալական ապահովության և աշխատանքի անվտանգության ոլորտներում։

Ըշըքհանը հիշեցրել է, որ (այժմ օկուպացված) Շուշիի հռչակագրից հետո երկկողմ հարաբերությունները հասել են դաշնակցային մակարդակի։

Նրա խոսքով՝ կողմերի միջև ներդրումները հասել են շուրջ 38 միլիարդ դոլարի, իսկ Ադրբեջանը հատուկ հյուրի կարգավիճակով կմասնակցի 2026թ․ Ստամբուլում կայանալիք «OECD հմտությունների գագաթնաժողովին»։

 

  • Կիսվել: