երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Թուրքիան և Ադրբեջանն իրականացնում են օդային տարածքի վերահսկման համատեղ նախագիծ

Թուրքիան և Ադրբեջանն իրականացնում են օդային տարածքի վերահսկման համատեղ նախագիծ

Թուրքիան և Ադրբեջանը իրականացնում են HAKIM օդային հրամանատարության կառավարման համակարգի համատեղ նախագիծը: Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության պետ Հալուք Գյորգյունը, տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները:

Նշվում է, որ, ըստ պաշտոնյայի, այն Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի համատեղ իրականացվող ամենակարևոր նախագծերից մեկն է։ ՛՛Այս նախագծով երկու երկրների ռազմաօդային ուժերը հնարավորություն են ստանում համատեղ գործողություններ իրականացնել, ինչպես նաև վերահսկել Ադրբեջանի օդային տարածքը՛՛,-ասել է նա:

Գյորգյունը նաև ընդգծել է, որ երբ այդ նախագիծն ամբողջությամբ իրականացվի, օդային տարածքի վերահսկողության համատեղ գոտին կընդգրկի Էգեյան ծովից մինչև Կասպյան ավազան ընկած տարածքը:

 

  • Կիսվել: