շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Թուրքիան երեք ռուսական նավերի թույլ չի տվել անցնել իր նեղուցներով

Թուրքիան երեք ռուսական նավերի թույլ չի տվել անցնել իր նեղուցներով

Թուրքական իշխանությունները թույլ չեն տվել ռուսական երեք նավերի անցնել Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով։

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Թուրքիան Ռուսաստանից պահանջել է չեղարկել Սևծովյան նավատորմի մեջ չմտնող նավերի նեղուցներով անցնելու դիմումը»,- ասել է դիվանագետը։

Նրա խոսքով՝ ռուսական կողմը համաձայնել է այս պահանջին։

Փետրվարի 28-ին Չավուշօղլուն ասել էր, որ Անկարան զգուշացրել է ափամերձ և ոչ առափնյա բոլոր երկրներին, որ թույլ չի տա ռազմանավերին անցնել Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով՝ Ուկրաինայում ՌԴ ԶՈւ կողմից իրականացված հատուկ գործողության պատճառով։
 

  • Կիսվել: